-
01.05.2017|
23:01
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով վերջերս արցախյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հարցին:
-
01.05.2017|
23:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։ «Սիրելի՜ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
-
01.05.2017|
22:58
Ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։ Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը նշել է, որ հայրը վերջին մի քանի օրը եղել է հիվանդանոցում։
-
01.05.2017|
22:57
Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններում հաղթած թեկնածուներին ԿԸՀ-ն մանդատներ կտա 3 հերթով:
-
01.05.2017|
22:45
Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ:
-
01.05.2017|
22:44
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը դարձյալ «հարձակում է գործել» Եվրամիության միասնական արժույթի՝ եվրոյի վրա, հայտարարելով, թե որևէ երկրի լիարժեք ինքնավարության համար կարևոր գործոն է սեփական արժույթն ունենալը:
-
01.05.2017|
22:43
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի բյուջետային հատվածում ընդգրկված աշխատողների (զինծառայողներ, իրավապահներ, բժիշկներ, ուոսուցիչներ և այլն) աշխատավարձերը 60 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին:
-
01.05.2017|
22:42
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, հրաժարականից մոտ 5 ամիս անց, հեշտությամբ հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնի համար կիրակի օրվա նախնական ընտրություններում՝ իշխանության վերադառնալու լուրջ հայտ ներկայացնելով:
-
01.05.2017|
22:40
Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները մեկնարկել են մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։
-
01.05.2017|
22:39
«Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Շնորհավոր Մայիսի 1»: